Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բարոկկո երաժշտության երեկո

Բարոկկո երաժշտության երեկո
27.11.2013 | 14:54

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 28-ին կներկայացնի բարոկկո երաժշտության երեկո: Ծրագրում` Բախ, Պերգոլեզի, Վիվալդի, Հենդել, Չեստի, Մոնտեվերդի Ելույթ կունենան նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ` միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա-Մարիա Մկրտչյանը (սոպրանո) և «Ֆեստո» միջազգային մրցույթի դափնեկիր Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո):

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ